Ավագ դպրոցների ռազմավարական ծրագիրը
2008-04-02
Ն. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ արդեն ընտրվել են այն 30 դպրոցները, որոնք 2008 թվականի սեպտեմբերի 1-ից կգործեն որպես փորձնական ավագ դպրոցներ: Մինչև սեպտեմբեր կավարտվեն տվյալ դպրոցների վերանորոգման, կահավորման և համապատասխան նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքները: Բանախոսը կարևորեց նաև փորձնական ավագ դպրոցների մանկավարժական կադրերի վերապատրաստման խնդիրը, որը կկազմակերպվի հունիս-օգոստոս ամիսներին: Փորձնական փուլում կգործեն նաև երկու արհեստագործական ավագ դպրոց Երևանում և Գյումրիում:
Միջոցառում
|
Կատարման ժամկետը
|
1. Ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների նյութատեխնիկական և ուսումնական պայմանների գնահատում և անհրաժեշտ ֆինանսական ներդրումների նախահաշիվների նախապատրաստում
|
2008թ. մարտ
|
2. Փորձնական գոտիներում աշակերտների կողմից նախնական հոսքային նախապատվությունների ճշգրտում
|
2008թ. մարտ
|
3. Ավագ դպրոցների ծրագրերի մշակում ըստ հոսքերի
|
2008թ. մարտ -2008թ.մայիս
|
4. Փորձնական ավագ դպրոցների մանկավարժական կադրերի ընտրություն
|
2008թ. մարտ
|
5. Փորձնական ավագ դպրոցների համար ընտրված մանկավարժական կադրերի վերապատրաստում
|
2008թ. հունիս - օգոստոս
|
6. Ընտրված դպրոցների վերանորոգում, կահավորում, համապատասխան նյութատեխնիկական պայմանների ստեղծում
|
2008թ. մարտ- 2008թ.օգոստոս
|
7. Փորձնական դպրոցների ըստ հոսքերի աշակերտական համակազմի վերջնական ճշգրտում
|
2008թ.օգոստոս
|
8. Ծրագրի ընթացիկ վերահսկողություն և գնահատում
|
2008թ. մարտ - 2009թ.օգոստոս
|
9. Ծրագրի լուսաբանման աշխատանքների կազմակերպում
|
2008թ. մարտ - 2009թ. օգոստոս
|
10. Ծրագրի արդունքների վերջնական գնահատում և առաջարկությունների մշակում
|
2009 հուլիս-օգոստոս
|