Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստ

2008-03-28

ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ ապրիլի 3-ին, ժամը 16-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժո­ղո­­վ»-ի նիստը:

 
    Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
 
1.       «Մարաթուկ դպրոց» ՍՊԸ-ի հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողության ժամանակավորապես կասեցման մասին,
2.       «Մարաթուկ դպրոց» ՍՊԸ-ի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողության ժամանակավորապես կասեցման մասին,
3.       «Ստեփանավանի ավտոսիրող» ՍՊԸ-ին տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին,
4.       «Նաիրիի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին նախնական (արհեuտագործական) մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա տալու մասին,
5.       «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին:
 
 
 
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։