ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ
(Տեղեկանք)

2008-04-30

  2005 թվականի դեկտեմսերի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» որոշումը, որից հետո սկսվել են կոնկրետ քայլեր ձեռնարկվել մեր երկրի բարձրագույն կրթության` կրեդիտային համակարգով կազմակերպման ուղղությամբ: Համաձայն այդ որոշման` հանրապետության 6 բուհերում կիրառվել է կրթափորձ. Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է որոշակի գործընթաց:

  Կրթափորձի արդյունքներն ամփոփվել են 1 տարի անց` 2006 թվականի դեկտեմբերին: Դրանց հաշվարկմամբ եւ կուտակված փորձի ընդհանրացմամբ, ԿԳՆ-ն ձևավորվել է համապատասխան երաշխավորություններ` կրեդիտային համակարգին սահուն անցում կատարելու նպատակով: Միջբուհական կոնֆերանսի նյութերը հրատարակվել են:
Հաջորդ քայլը 2006թվականի նոյեմբերին, ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ, հաստատված «Բոլոնիայի գործընթացի սկզբունքերի իրագործման ժամանակացույցն» է, որը ողջ համակարգի համար կրեդիտային համակարգին անցման, կրթության որակի ապահովման միասնական պահանջներ է սահմանում` նշելով դրանց կատարման վերջնական ժամկետները: Ճշգրտվել են առաջնահերթ խնդիրները և անելիքներըÖ‰  Դրանք են.
·         բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգի մշակում,
·         մեթոդական և տեղեկատվական ուղեցույցների պատրաստում,
·         նոր մասնագիտությունների ցանկի հաստատում, նոր կրթական չափորոշիչների հաստատում, դրանց հենքի վրա՝ ուսումնական պլանների արմատական վերակառուցում` ուղենիշ ունենալով դրանց մոդուլացումը և արտահայտումը ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող կրեդիտային արժեքներով` պարտադիր և ընտրովի դասընթացների և ուսումնական մոդուլների ցանկով և դրանց ամրագրված կրեդիտների չափաբաժիններով: Դրանք պետք է համահունչ լինեն եվրոպական չափանիշներին, աշխատաշուկայի պահանջներին, այսինքն` ՀՀ կողմից շնորհվող կրեդիտները և որակավորումները պետք է համադրելի լինեն կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին:
   Այս ուղղությամբ 2007 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին արդեն իսկ մշակվել են.
ա/ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգը», որը քննարկվել է ՀՀ բուհերում և հաստատվել որպես օրինակելի կարգի նախագիծ և այժմ հրատարակության ընթացքի մեջ է: Դրա գործադրումը կապահովի բոլոր բուհերում կրեդիտային համակարգի ներդրման միասնական գործընթաց, նույն մեթոդների կիրառմամբ,
բ/ պատրաստ է մեթոդական ուղեցույցը, որը շուտով կներկայացվի հրատարակության,
գ/ ՀՀ կառավարության 30 օգոստոսի 2007 թվականի թիվ 1038 որոշմամբ, հաստատվել է բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը:
  Սեպտեմբերին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով` նոր մասնագիտական չափորոշիչների մշակման համար: Տրվել են հանձնարարականներ բուհերին` մինչև մայիս ամիսը դրանց մշակման և հաստատման ներկայացնելու համար, քանզի 2008 թվականի ընդունելությունը կատարվելու է նոր մասնագիտություններով, իսկ մինչ այդ ևÕ› չափորոշիչները, ևÕ› ուսումնական պլանները պետք է հաստատված լինեն,
դ/ գործող մասնագիտությունների ուսումնական պլանները /ԵՊՀ, ԵՏՀ, ՀԱՀ, ԵրԼՀ/ վերակազմվել են մոդուլային սկզբունքով,
ե/ Հաստատվել է ավարտական փաստաթղթի հավելվածի /դիպլոմի ներդիրի/ կառուցվածքը:
  ՀՀ բարձրագույն կրթության համակարգում Բոլոնիայի սկզբունքների իրականացման ուղղությամբ, ՀՀ ԿԳ նախարարի հրամանով (2006 թվականի նոյեմբեր), ստեղծվել է հանրապետական հանձնաժողով, ինչպես նաեւ ձևավորվել է հինգ աշխատանքային խումբ՝ բաղկացած նախարարության աշխատակիցներից և բուհերի ներկայացուցիչներիցÖ‰ 
   Դրանք են՝
·               բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի,
·               բարձրագույն կրթության որակավորումների համակարգի,
·               բարձրագույն կրթության կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի,
·               բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի,
·               ֆինանսական կառավարման համակարգի խմբերը:
  Տպագրվել է կոնֆերանսի նյութերի ժողովածուն, որտեղ ընդհանրացվել է կուտակված փորձը, և ներկայացված են երաշխավորություններ` նոր համակարգին սահուն անցում կատարելու նպատակով:
   Բարձրագույն կրթության կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի աշխատանքային խմբի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.
 
   Կատարված աշխատանքների արդյունքում Բոլոնիայի գործընթացին միացած երկրների կրթության նախարարների՝ Լոնդոնում 2007 թվականին կայացած գագաթաժողովում, որտեղ քննարկվել և մոնիտորինգի են ենթարկվել կատարված աշխատանքները, ՀՀ կատարած աշխատանքը գնահատվել է  դրական /կանաչ/:
  Լիսաբոնում 2007-ի հոկտեմբերին կայացած Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ խորհրդակցության ժամանակ որոշվել է, որ «Դասախոսական և ուսանողական շարժունության (mobility)» աշխատանքային խումբը գլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը: Սա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կատարված աշխատանքի գնահատականի արդյունքն է: Մյուս բոլոր աշխատանքային խմբերում ևս ընդգրկվել են ՀՀ կրթության համակարգի փորձառու ներկայացուցիչներÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։