ՄՐՑՈՒՅԹ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2008-03-05
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2008-2009 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու նպատակով մեկ պետական կրթաթոշակի համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող 18-ից մինչև 26 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են անգլերեն լեզվին:
Դիմել կարող են տնտեսագիտություն և կառավարում, բնական գիտություններ, էկոլոգիա, ճարտարապետություն և շինարարություն, ճարտարագիտություն, տեխնոլոգիա և արտադրություն, գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, անասնաբուժություն, ջրային տնտեսություն, բժշկություն, ատամնաբուժություն և դեղագործություն մասնագիտությունների համար:
Դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• հարցաթերթիկ` նեկայացված սլովակյան կողմից,
• ինքնակենսագրություն (CV),
• անգլերեն լեզվով 2 երաշխավորագիր,
• բակալավրի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վավերացված(ապոստիլ),
• ծննդյան վկայականի պատճենը` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վավերացված(ապոստիլ),
• անձնագրի պատճենը,
• բժշկի տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
• 3x4չափսի 2 լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք` ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. ապրիլի 15-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3-րդ շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Դիմորդները պետք է անցնեն հարցազրույցի փուլ ս.թ. ապրիլի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, որը կանցկացվի Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 72/: