PAD 2008Թ. ԿՐԹԱԹՈՇԱԿ
2008-02-28
Գերմաներենը որպես օտար լեզու ուսումնասիրող աշակերտներին խրախուսելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը հայտարարում են մրցույթ «PAD 2008թ.» կրթաթոշակի համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն աշակերտները, որոնք՝
· սովորում են 9-րդ դասարանում.
· երբևէ չեն եղել Գերմանիայում.
· առնվազն երկու տարի բարձր գնահատականներով սովորել են գերմաներեն.
· ոււնեն դպրոցի տնօրենի գրավոր երաշխավորագիրը:
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2008թ. մարտի 3-ը ներառյալ: Մասնակցությունը անհրաժեշտ է հավաստել հետևյալ էլեկտրոնային փոստով՝
wi-1000eriw.auswaertiges-amt.de /պարոն Ֆիդլեր/ կամ հետևյալ հեռախոսահամարով՝ հեռ. 010 52 32 79/ Երևանում Գերմանիայի դեսպանատուն, տիկին Լուսինե/
Մրցույթը տեղի կունենա 2008թ. մարտի 10-ին, ժամը՝ 10:00-ին, թիվ 6 դպրոցում /հասցե՝ Երևան, Սասունցի Դավիթ 2/: