ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2008-02-28

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2008-2009 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական, մագիստրոսական և ասպիրանտական /7 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
·        դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
·        դիմում-հարցաթերթիկ,
·        չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
·        2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
·        միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները` առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված,
·        անձնագրի պատճենը,
·        բժշկի տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
·        3x4չափսի 2 գունավոր լուսանկար,
·        արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև ռեֆերատ հայերեն լեզվով:
Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությամբ դիմորդներին` ըստ հաջորդականության:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ` 2007 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Ասպիրանտական կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է   հանձնեն մասնագիտական քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006թ. սեպտեմբերի 15-ի N740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության» կարգի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 10.03.2008թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. մարտի 10-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3-րդ շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ.` 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա ս.թ. մարտի 15-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 72/:
 
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։