ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2008-02-28

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2008-2009 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն մասնագիտական կրթություն /5 կրթաթոշակ/ և հետբուհական կրթություն ստանալու /3կրթաթոշակ/ համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
·        դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
·        դիմում-հարցաթերթիկ,
·        ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
·        ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
·        միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից վավերացված (ապոստիլ):
·        ծննդյան վկայականի պատճենը` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վավերացված /ապոստիլ/,
·        անձնագրի պատճենը,
·        նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված բժշկի տեղեկանք՝ արտերկիր մեկնելու համար,
·        3x4չափսի 5 լուսանկար,
·        արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք` ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից,
Հետբուհական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև հայերեն լեզվով ռեֆերատ:
Բուհական կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2007 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակին հավակնորդ դիմորդները պետք է հանձնեն քննություններ` ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. մարտի 10-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3-րդ շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա ս.թ. մարտի 15-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 72/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։