PAD 2008թ. կրթաթոշակ

2008-02-22

Գերմաներենը որպես օտար լեզու ուսումնասիրող աշակերտներին խրախուսելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը հայտարարում են մրցույթ «PAD   2008թ.» կրթաթոշակի համար:
Մրցույթին  կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն աշակերտները, որոնք՝
·         սովորում են 9-րդ դասարանում.
·         երբևէ չեն եղել Գերմանիայում.
·         առնվազն երկու տարի բարձր գնահատականներով սովորել են գերմաներեն.
·         ոււնեն դպրոցի տնօրենի գրավոր երաշխավորագիրը:
 
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2008թ. մարտի 3-ը ներառյալ: Մասնակցությունը անհրաժեշտ է հավաստել հետևյալ էլեկտրոնային փոստով՝
wi-1000eriw.auswaertiges-amt.de /պարոն Ֆիդլեր/ կամ հետևյալ հեռախոսահամարով՝ հեռ. 010 52 32 79/ Երևանում Գերմանիայի դեսպանատուն, տիկին Լուսինե/
Մրցույթը տեղի կունենա 2008թ. մարտի 10-ին, ժամը՝ 10:00-ին, թիվ 6 դպրոցում /հասցե՝ Երևան, Սասունցի Դավիթ 2/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։