Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար
2008-02-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում կրթության ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, աշխատանքային և կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2008թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 28-ը, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2008 թվականի ապրիլի 8-ին, ժամը 1100-ին Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն