Մրցույթ Բուլղարիայի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար
2008-02-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2008-2009 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն մասնագիտական կրթություն /2 կրթաթոշակ` բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան/ ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են անգլերեն կամ բուլղարերեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վավերացված (ապոստիլ) առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/:
•անձնագրի պատճենը,
•բժշկի տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վավերացված (ապոստիլ):
•3x4 չափսի 2 լուսանկար,
•արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք` ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից:
Բուհական կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2007 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. մարտի 10-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3-րդ շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա ս.թ. մարտի 15-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 72/: