ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
2008-02-18
Կարնեգի Քորփորեյշնի Նյու Յորքի գրասենյանի նախնական աջակցությամբ Այռեքս կազմակերպությունը մշակել է «Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագիրը» (ՀԿԱԾ), որի նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մի շարք համալսարաններում վարչական աշխատանքների բարելավմանը:
Ծրագիրը ներառում է.
1. Համալսարանների կառավարման կրթաթոշակներ
Այռեքսը տրամադրում է մրցութային կարճաժամկետ կրթաթոշակներ, որոնք հնարավորություն են տալիս համալսարանների միջին և բարձր պաշտոններ զբաղեցնող ադմինիստրատիվ աշխատողներիn շուրջ ութ շաբաթ անցկացնել Միացյալ Նահանգների առաջատար հանրային համալսարաններում` աշխատելով համալսարանների վարչական բարեփոխումներին ուղղված նախագծերի մշակման վրա: Ծրագրի վեց երկրներից ընտրված մասնակիցները կմեկնեն Միացյալ Նահանգներ 10 անձից բաղկացած երկուական խմբերով` 2008 թ. աշնանը կամ 2009 թ. ձմռանը: Միացյալ Նահանգներում մասնակիցներին կհանձնարարվի մշակել բուհի բարեփոխման ռազմավարական հայեցակարգ` ներկայացված բարեփոխման խնդրի շուրջ: Բարեփոխման ռազմավարական հայեցակարգերը հետագայում կհրապարակվեն և կներկայացվեն ծրագրին մասնակից համալսարաններում:
2. Փորձնական դրամաշնորհային ծրագիր
Համալսարանների կառավարման ծրագրի մասնակիցները վերադառնալուց հետո հնարավորություն կունենան դիմել հետծրագրային փոքր դրամաշնորհային ծրագրերի` օժանդակելու իրենց երկրի համալսարաններում վարչական բարեփոխումների ծրագրերին:
Համալսարանների կառավարման կրթաթոշակներին դիմելու պահանջները.
Դիմորդները պետք է
· դիմելու պահին և ծրագրին մասնակցելու ողջ ընթացքում լինեն Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքացիներ և բնակվեն այդ երկրներում,
· հանձնեն ամբողջապես լրացված հայցադիմումը` բոլոր պահանջվող փաստաթղթերի հետ մեկտեղ մինչ հայցադիմումների հանձման վերջնաժամկետը (ապրիլի 14, 2008, ժամը 17:00),
· տիրապետեն գրավոր և բանավոր անգլերեն լեզվին` Միացյալ Նահանգներում գործընկերների հետ անկախ հաղորդակցվելու և աշխատելու համար,
· համապատասխանեն J-1 վիզայի պահանջներին,
· կարողանան մասնակցել ութշաբաթյա ծրագրին` 2008թ. աշնանը կամ 2009թ. ձմռանը,
· պատրաստակամ լինի հետազոտություններ կատարելու եւ գրելու համալսարանի վարչական կառավարման բարեփոխումների հայեցակարգ` ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածում,
· համալսարանում զբաղեցնեն պրոռեկտորի, դեկանի, ամբիոնի վարիչի կամ դրանց համարժեք, լրիվ դրույքաչափով պաշտոններ, կամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ունենան համարժեք ադմինիստրատիվ պաշտոն` ներգրավված լինելով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում:
Ծրագրի ֆինանսական ապահովումը
Ծրագիրը տրամադրում է հետևյալը.
• աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում,
• ճանապարհածախս` մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
• բժշկական ապահովագրություն,
• բնակության վայրը և ամենօրյա դրամական միջոցներ սննունդի և այլ ծախսերի համար,
• մասնագիտական զարգացման, կրթական նյութերի ձեռք բերման, մասնագիտական կոնֆերանսներին հաճախելու և Միացյալ Նահանգներում գործող մասնագիտական կազմակերպություններին անդամակցման համար դրամական միջոցներ,
• ծրագրի ավարտին Վաշինգտոնում անցկացվող աշխատաժողովի ժամանակ սեփական աշխատանքները ներկայացնելու հնարավորություն:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի հետևյալ համալսարաններում ադմինիստրատիվ պաշտոններ զբաղեցնող անձինք (պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ կամ դրանց համարժեք պաշտոններ)`
· Երևանի պետական համալսարան
· Հայաստանի պետական մանկավարժական համալսարան
· Երևանի պետական լեզվաբանական համալսարան
· Հայ-ռուսական սլավոնական համալսարան
· Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա
· Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ
· Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ
· Գավառի պետական համալսարան
Հայցադիմումի վերջնաժամկետ ` 2008 թ ապրիլի 14, ժամը 17:00
Հայցադիմումը կարող եք նաև ձեռք բերել www.irex.am կամ uasp@irex.am կայքերից կամ Այռեքսի հայաստանյան գրասենյակից.
Այռեքս Հայաստան
Երևան 0001,
Սայաթ Նովա պող. 29
Հեռ.` (374 10) 52 66 21, 52 66 23, 52 66 42, 56 66 96
Ֆաքս` (374 10) 56 65 96