2007-2008 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադա
2008-02-15
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է 2007-2008 ուստարվա դպրոցականների
առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը: Սույն թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության մարզերում կմեկնարկի 2007-2008 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների երրորդ /մարզային/ փուլը: Մրցութային առաջադրանքները կազմել են հանրապետական առարկայական հանձնաժողովները: Մինչև մարտի 13-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն կներկայացվեն հանրապետական փուլի մասնակիցների և ղեկավարների անունները:
Մարտի 21-ին կմեկնարկի 2007-2008 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, որին կմասնակցեն նաև Արցախի և Ջավախքի դպրոցականները: