ԿԱԻ գրադարանը կհամալրվի
2007-12-27
Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի գրադարանը մաս կկազմի Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի դեպոզիտային գրադարանների ցանցին և 2008 թվականից սկսած՝ պարբերաբար կստանա ինստիտուտի հրատարակություններըÖ‰ Մինչ այդ Կրթության ազգային ինստիտուտն արդեն ստացել է նախկինում հրատարակված մասնագիտական գրկանության շուրջ 50 օրինակ:
Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտը (International Institute for Educational Planning) հիմնադրել է 1963 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ն՝ անդամ զարգացող երկրների կրթական համակարգերի պլանավորման և կառավարման կարողությունների զարգացման նպատակով: Փարիզում գործող այս կառույցն էլ, հաշվի առնելով կրթության ոլորտի մասնագիտական գրականության ձեռք բերման դժվարությունները տարբեր երկրներում, 1990 թվականին ստեղծել է դեպոզիտային գրադարանների ցանց: Ներկայումս շուրջ 180 գրադարան աշխարհի 80 երկրում անվճար ստանում է ինստիտուտի հրատարակություններից մեկական օրինակ: Հրատարակությունները լինում են տարբեր լեզուներով. անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և այլն:
Անդամ երկրների բազմազան պահանջարկը բավարարելու համար ինստիտուտը առաջարկում է տարբեր հնարավորություններ՝ տարեկան դասընթացներ, ինտենսիվ վերապատրաստումներ, հեռավար կրթություն և այլ դասընթացներ կրթության պլանավորման, քաղաքականության մշակում և արդյունավետ կառավարման բոլոր ոլորտների վերաբերյալÖ‰ Ստեղծման օրից ինստիտուտը պատրաստել է շուրջ 6000 կրթության փորձագետ և պատասխանատու:
Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի «Խորացված ուսուցման ծրագրին» Հայաստանից առաջին անգամ մասնակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի արտահաստիքային խորհրդական, Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ ՆավոյանըÖ‰