Զարգացման քայլեր՝ բոլոր ուղղություններով
2007-12-25
«Անցնող տարվա ամենակարեւոր արդյունքը թերեւս այն է, որ նախարարությունն արդեն երկրորդ տարին կարողանում է համաչափ կերպով զարգացնել իր քաղաքականությունը՝ բոլոր ուղղություններովÖ‰ Կրթական յուրաքանչյուր աստիճանի համար մշակվել եւ հաստատվել են ոչ միայն զարգացման հստակ ծրագրերը, այլեւ այդ ուղղություններով կատարվել են կոնկրետ քայլեր»,- այսօր հրավիրված ասուլիսում, ամփոփելով 2007 թվականի աշխատանքները, ասաց ԿԳ նախարար Լեւոն ՄկրտչյանըÖ‰
Անցնող տարում հատուկ ուշադրության է արժանացել, եւ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել մեր երկրի կրթության զարգացման 2008-2015 թվականների պետական ծրագրի ուղղությամբÖ‰ Բազմաթիվ քննարկումների փուլ անցած այս ծրագրային փաթեթը նախատեսվում է ընդունել մինչեւ տարեվերջÖ‰
Կառավարություն է ներկայացվել նաեւ նախադպրոցական կրթության հայեցակարգը, որի ընդունմամբ նախատեսվում է սկսել համակարգային փոփոխություններ կրթական այս աստիճանումÖ‰ Նախարարն ընդգծեց, որ, ցավոք, նախադպրոցական կրթության հայեցակարգը մինչ այժմ ամենաքիչը խնամվածներից է, բայց այն ոտքի կանգնեցնելու ուղղություններն արդեն հստակ են, եւ հաջորդ տարի կոնկրետ քայլեր կիրականացվենÖ‰
Հանրակրթության ոլորտում բարեփոխումներն իրականացվում են հիմնականում «Կրթության որակ եւ համապատասխանություն» ՀԲ վարկային ծրագրի շրջանակներումÖ‰ Ուսուցիչների վերապատրաստում, ուսումնական ծրագրերի վերամշակում, դասագրքերի հրատարակում, համակարգչային դասարանների ստեղծում, գնահատման նոր համակարգի ներդնում. բոլոր այս ուղղություններով առկա է նկատելի որակական առաջընթաց, ինչը բարձր է գնահատվում նաեւ միջազգային կառույցների մոնիտորինգի արդյունքումÖ‰ Ինչպես, դասագրքերի շրջանառու հիմնադրամի նախնական 5-6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարն այսօր հասել է 14 մլն դոլարի համարժեք դրամի, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել դպրոցի հիմնական դասագրքերն, այլեւ ունենալ նաեւ այլընտրանքայիններըÖ‰
Կառավարություն է ներկայացվել նաեւ ավագ դպրոցների ստեղծման ծրագիրը, որի համաձայն, Հայաստանում կներդրվի այս խիստ կարեւոր ինստիտուտըÖ‰ Այսպիսով, ենթադրվում է լուծում տալ հանրակրթության ոլորտի մի շարք ցավոտ խնդիրների, որոնք կապված են դպրոց-մասնագիտական կրթություն անցման հետÖ‰
Միջին մասնագիտական կրթության ոլորտում 2008 թվականին ակնկալվում են լուրջ տեղաշարժեր, քանի որ մեկնարկելու է Եվրոմիության հետ համատեղ ծրագիրըÖ‰ Անկախացման տարիներից ի վեր առաջին անգամ միջին մասնագիտական հաստատություններն կտրամադրվի գումար՝ վերանորոգում իրականացնելու համարÖ‰ Հանրապետության բոլոր մարզերից կընտրվեն 12 հաստատություններ, որոնք կարճ ժամանակում կվերազինվեն՝ տվյալ մարզի սոցիալական զարգացման ծրագիր համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնելու համարÖ‰ Միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացումը Եվրոմիության հետ համագործակցության գերակա ուղղություններից է, որի շրջանակում էլ առանձին տողով հատկացումներ կարվեն նաեւ մեր պետբյուջեիցÖ‰ Ծրագրի նախապատրաստական փուլում մոդելային ձեւով արդեն մշակվել են համապատասխան չափորոշիչներ, չափանիշներ, հստակեցվել են կառավարման մեխանիզմներըÖ‰ Բարեփոխումների ընդհանուր համատեքստում մեծ ազդակ կհանդիսանա նաեւ միջնակարգ կրթության մասին օրենքի ընդունումը, որի նախագիծը ներկայացվել է ԱԺÖ‰
Բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներն ընթանում են Բոլոնիայի գործընթացի համաձայն՝ նպատակ ունենալով մինչեւ 2010 թվականը մեր երկիրը դարձնել եվրոպական միասնական կրթական ցանցի անդամÖ‰ Այս առումով նախարարը հատուկ ընդգծեց կրթության որակի ազգային համակարգի ստեղծման անհրաժեշտությունըÖ‰ Համապատասխան կառույցի ստեղծումը նախատեսվում է 2008-ի առաջին եռամսյակումÖ‰
Բարձրագույն կրթության համակարգում տակավին լուրջ բացեր կան բուհերի հավատարմագրման գործընթացում, պետական եւ ոչ պետական բուհերի իրավահարաբերության կարգավորման առումովÖ‰
Գիտության ոլորտում անելիքներն ու խնդիրները բազմաթիվ են, եւ նախարարն արձանագրեց դրանց լուծման շղթայում առաջին քայլը՝ ստեղծվել է Գիտության կառավարման պետական կոմիտեն, որն իր լիարժեք գործունեությունը կսկսի 2008-ինÖ‰ Այս առումով եւս մեր երկիրն ակնկալում է ստանալ Եվրոմիության աջակցությունըÖ‰ «Գիտության զարգացման համար ԵՄ-ն ամեն տարի հատկացնում է մոտ 50 մլրդ եվրո, եւ մենք պարզապես պարտավոր ենք մի կողմ չմնալ այդ գործընթացներիցÖ‰ Մենք ակնկալում ենք ԵՄ աջակցությանը՝ գիտական ենթակառույցներում բարեփոխումներ կատարելու համար, ինչպես նաեւ կարեւորում ենք Հայաստանի ներգրավումը խոշոր միջազգային գիտական ծրագրերում»,- ասաց նախարար Լ. ՄկրտչյանըÖ‰