ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

2020-01-21

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց:

Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական դպրոցում կազմակերպվում է 1-6-րդ դասարանների կրթություն: Սովորողները տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրում են համայնքային խնդիրները, ինչպես նաև «Տեխնոլոգիա» առարկայի միջոցով սովորում անհրաժեշտ ծրագրավորում` խնդիրների լուծման համար:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն, որտեղ հունվարի 20-22-ը տեղի է ունենում Համաշխարհային կրթական համաժողովը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։