2006-2007 ուսումնական տարվա օլիմպիադաների արդյունքներ
2007-12-18
2006-2007 ուսումնական տարվա ընթացքում միջազգային օլիմպիադաներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 30 աշակերտ հետևյալ առարկաներից`
-
մաթեմատիկա (Վիետնամ, Հանոյ)- 6 մասնակից- 1արծաթե մեդալ, 1 բրոնզե մեդալ, 3 գովասանագիր,
-
քիմիա (Բելառուս, Մինսկ, Մենդելեևյան օլիմպիադա)- 4 մասնակից, 1 բրոնզե մեդալ, 1գովասանագիր,
-
քիմիա (ՌԴ, Մոսկվա) -3 մասնակից-2արծաթե մեդալ, 1 բրոնզե մեդալ
-
ֆիզիկա (Իրան, Սպահան)- 3 մասնակից- 1բրոնզե մեդալ, 1 գովասանագիր
-
ինֆորմատիկա (Խորվաթիա, Զագրեբ)- 4մասնակից- 1արծաթե մեդալ, 1 բրոնզե մեդալ, 2 գովասանագիր
-
աստղագիտություն (Ղրիմ, Սիմֆերոպոլ)- 4 մասնակից- 1 երրորդ կարգի դիպլոմ
-
բնագիտություն (ՌԴ)- 10 մասնակից- 2 երրորդ կարգի դիպլոմ, 4 պատվոգիր:
2008-09 ուսումնական տարում նախատեսվում է մասնակցել նաև կենսաբանության միջազգային օլիմպիադային:
Հանրապետական առարկայական օլիմպիադաներին մասնակցել է 1020 աշակերտ հանրապետության բոլոր մարզերից: 46 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմներով, իսկ շուրջ 180 աշակերտ` երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով:
Հանրապետական օլիմպիադաներ անցկացվել են հանրակրթական 14 առարկաներից ( հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, աստղագիտություն, կենսաբանություն, պատմություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը և միջազգային օլիմպիադաների մասնակցության ֆինանսավորումը կատարվում են պետբյուջեի միջոցներից: