«Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ»
2007-11-29
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունըÖ‰ Մրցույթը «Ուսուցչի օրվա» առիթով հայտարարվել էր սեպտեմբերի 24-ին «Կրթական միջավայր» ինտերնետային կայքումÖ‰ Այն նպատակ ուներ խթանել հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հմտությունները (թվային լուսանկարչական սարքի և լուսածրիչի (սկաներ) օգատագործում, համապատասխան համակարգչային ծրագրերի օգնությամբ լուսանկարների խմբագրում, ինտերնետից և էլեկտրոնային փոստից օգտվելու կարողություն և այլն)Ö‰
Սահմանված ժամկետի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփել էր մրցույթի արդյունքները և որոշել շնորհել մեկ առաջին (Վանաձորի հ.21 միջն. դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Աստղիկ Օհանյան), երկու՝ երկրորդ (Մարտունու հ.2 միջն. դպրոցի 5–րդ դասարանի աշակերտներ Հայարփի և Մարիամ Բարսեղյաններ) և մեկ երրորդ (Երևանի Գայի անվ. հ. 129 միջն. դպրոցի 9–րդ դասարանի աշակերտ Անի Գրիգորյան) մրցանակներ, ինչպես նաև մրցանակներ շնորհել «Սիրով արված լուսանկար» (ինը մրցանակ), «Հետաքրքիր լուսանկար» (տասը մրցանակ), «Ուրախ լուսանկար» (չորս մրցանակ) անվանակարգերի հաղթողներին:
Մրցույթի բոլոր մրցանակակիրներն այսօր պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ առաջին-երրորդ տեղերը զբաղեցնողները ստացան նաև խորհրդանշական նվերներ: