«Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարի մրցույթ
2007-11-28
Հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հմտությունների (թվային լուսանկարչական սարքի և լուսածրիչի (սկաներ) օգատագործում, համապատասխան համակարգչային ծրագրերի օգնությամբ լուսանկարների խմբագրում, ինտերնետից և էլեկտրոնային փոստից օգտվելու կարողություն և այլն) խթանման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը 2007 թվականի սեպտեմբերի 24-ին «Կրթական միջավայր» ինտերնետային կայքում հայտարարել էր «Ուսուցչի օրվան» նվիրված «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարի մրցույթըÖ‰
Հայաստանի 10 մարզերի շուրջ 40 դպրոցների աշակերտներն իրենց ավելի քան 200 լուսանկարներն էլեկտրոնային փոստով ուղարկել են մրցույթի կազմակերպիչներին: Այս լուսանկարներից շուրջ 180-ը տեղադրվել են «Կրթական միջավայր» (
www.school.ktak.am) կայքի «Մրցույթի պատկերասրահ» (
http://www.school.ktak.am/page.php?62) բաժնում, որպեսզի հնարավոր լինի ինտերնետում հետևել մրցույթի ընթացքին:
«Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփել է մրցույթի արդյունքները: Որոշվել է շնորհել մեկ առաջին (Վանաձորի հ.21 միջն. դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Աստղիկ Օհանյան), երկու՝ երկրորդ (Մարտունու հ.2 միջն. դպրոցի 5–րդ դասարանի աշակերտներ Հայարփի և Մարիամ Բարսեղյաններ) և մեկ երրորդ (Երևանի Գայի անվ. հ. 129 միջն. դպրոցի 9–րդ դասարանի աշակերտ Անի Գրիգորյան) մրցանակներ, ինչպես նաև մրցանակներ շնորհել «Սիրով արված լուսանկար» (ինը մրցանակ), «Հետաքրքիր լուսանկար» (տասը մրցանակ), «Ուրախ լուսանկար» (չորս մրցանակ) անվանակարգերի հաղթողներին:
Մրցույթի բոլոր մրցանակակիրները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ առաջին-երրորդ տեղերը զբաղեցնողները կստանան նաև խորհրդանշական նվերներ: