«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2008-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2007-07-15
-
Ներածությունում ավելացնել հետևյալ պարբերությունը`
-
Մարդու իրավունքներ
-
Առավելագույն ուշադրություն առավել խոցելի խմբերին` սոցիալական անհավասարության նվազեցում
-
Կրթության զարգացումն ապահովող կառույցների հզորացում
-
Մրցակցային և համագործակցային գործընթացների զարգացում և ամրապնդում
-
Ընտանիք, պետություն և համայնք կապերի ամրապնդում
-
Երկրորդ և հաջորդող գլուխներում կրթության ոլորտներին վերաբերվող ձևակերպումները սկսել նախադպրոցական կրթությունից` որպես շարունակական կրթական համակարգի սկզբնական բաղկացուցիչ մաս:]Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2008-2015 թվականների պետական ծրագիրԴիտողություններ և առաջարկություններՄարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունՄարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը կարևորում է մեր երկրում կրթության զարգացումը և այն համարում է մեր պետության ամրապնդման և զարգացման համար գերակա ռազմավարական ուղղություն: Այդ իսկ պատճառով կարևորում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության այս նախաձեռնությունը` ՀՀ-ում ունենալ կրթության զարգացման պետական ծրագիր:ՄԻԺԻ-ն մասնակցել է սույն ծրագրին վերաբերվող մի շարք քննարկումների, իսկ սույն թվականի հուլիսի 20-ին հրապարակել և հանրայնացրել է իր դիրքորոշումը ծրագրի վերաբերյալ: Այժմ, երբ պատրաստ է պետական ծրագրի նախագիծը, մենք կրկին անգամ հարկ ենք համարում կատարել մի շարք առաջարկություններ:Ինչպես առաջարկել էինք մեր դիրքորոշման մեջ, կրկին շեշտում ենք, որ կրթության զարգացման գերկայություններ պետք է լինեն հետևյալները.· լիարժեք մարդ-անհատի դաստիարակություն և կրթություն. մեր կրթական համակարգը պետք է կարողանա կերտել մարդ-անհատներ, որոնք գիտակից կլինեն համամարդկային ու ազգային արժեքներին, մարդու իրավունքների սկզբունքներին, հիմնարար ժողովրդավարական արժեքներին և կուղղորդվեն դրանցով, կկարողանան հարգել իրենց և այլոց իրավունքները, կկատարեն իրենց պարտականությունները, նաև ներդաշնակ կապրեն և հոգ կտանեն շրջակա միջավայրի՝ բնության և կենդանիների համար:· քաղաքացու դաստիարակություն և կրթություն. դարեր շարունակ ազատ և անկախ պետականությունից զուրկ լինելով` մենք այսօր խնդիր ունենք ստեղծել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մոդել (կերպար), պատրաստել հանձնառու, պատասխանատու և ներգործուն քաղաքացիներ, որոնք կկարևորեն ու իրենց կյանքում կառաջնորդվեն սահմանադրական կարգով, իրավունքի գերակայությամբ, քաղաքացիական և ազգային գիտակցությամբ ու սկզբունքներով: Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը պետք է ի զորու լինի կերտել այնպիսի քաղաքացիներ, որոնք գիտակից կլինեն մեր պետության մեջ իրենց դերին և տերն ու պատասխանատուն կզգան մեր հասարակության և պետության: Ընտանիքում, դպրոցում, թե աշխատանքի վայրում, համայնքում և պետությունում, մենք ապրում ենք հավաքականության մեջ. կարևոր է, որ կրթական համակարգը սովորեցնի համակեցության նորմեր` քաղաքացիական նորմեր, որոնք այնքան թերի են այսօր մեր հասարակությունում: Կրթական համակարգը պետք է սովորեցնի անհատական և հավաքական մակարդակի վրա ամեն վայրկյան տեր զգալ, պատասխանատու և հաշվետու լինել, նաև պատասխանատվության ու հաշվետվության կանչել՝ հանուն իր և հավաքականության համընդհանուր բարօրության:· ազգային դաստիարակություն. ՀՀ կրթական համակարգը անհրաժեշտ է նաև, որ կերտի ազգային պատմությունն ու մշակույթը և իրավունքները ճանաչող, գնահատող և գիտակից անհատների` ազգի մասնիկների:· Իսկ ամենից առաջ և ամենից կարևորը` կրթությունը պետք է սովորեցնի ՄՏԱԾԵԼ, և սովորեցնի` ՍՈՎՈՐԵԼ, զարգացնի քննադատական մտքով և վարքագծով առաջնորդվող անհատների, սերունդների, ազատ ու ինքնուրույն մտածող և ստեղծագործող մարդ - անհատների:Եվ ըստ վերը նշված գերակայությունների` ծրագրի առաջին բաժնի` Կրթության զարգացման հայեցակարգի առաջին մասում` Հայաստանի կրթության մարտահրավերներում, առաջարկում ենք թիրախների հետևյալ դասակարգումը ըստ գերակայությունների`
-
անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում
-
բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում
-
հայապահպանություն
-
կայուն տնտեսական զարգացում
-
միջազգային և տարածաշրջանային համագործակցություն
Այս գերակայությունների համապատասխան` առաջարկում ենք տեքստում կատարել փոփոխություններ և ձևակերպումներ, իսկ բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում մասի բացատրության մեջ ավելացնել, որ աղքատ մարդը նաև իրավազուրկ է և կրթության միջոցով է, որ նա հնարավորություն ունի իմանալու և գիտակցելու իր իրավունքներն և պարտականությունները, ինչպես նաև իմանալու և տիրապետելու այն մեխանիզմները և սկզբունքները, որոնք անհրաժեշտ են իր իրավունքների պաշտպանության համար:Բացի թիրախներում կատարվող փոփոխություններից պետք է կատարվեն փոփոխություններ ծրագրի առաջին բաժնի երկրորդ մասում` Հայաստանի կրթության զարգացման գլխավոր նպատակներում: Առաջարկում ենք նպատակները դասակարգել հետևյալ գերակայություններով.-
նպաստել քննադատական միտք ունեցող, ինքնուրույն և ազատ մտածող ու ստեղծագործ մարդ-անհատների կրթությանը
-
նպաստել մեր երկրում մարդ-անհատի կրթությանը` հենվելով համամարդկային և ազգային արժեքների վրա
-
նպաստել մեր ինքնության ինքնագիտակցմանը և արժևորմանը
-
նպաստել իր իրավունքները և պարտակությունները իմացող և գիտակցող քաղաքացու կրթությանը
-
ապահովել կթական բարձրակարգ նվաճումների տարեցտարի արագացող աճը
-
զարգացնել միջազգային համագործակցության ներուժը:
Ըստ սույն գերակայությունների` ավելացնել համապատասխան բացատրությունները և տալ նոր ձևակերպումներ:Այստեղ կարևորում ենք նաև «զարգացնել միջազգային համագործակցության ներուժը» մասի բացատրության մեջ ավելացնել, թե ինչ չափորոշիչների կամ ելակետների հիման վրա է կատարվելու միջազգային փորձի փոխանակությունը կամ տեղայնացումը, կարճ` ոՎր փորձն ենք ներդնելու և տեղայնացնելու ՀՀ-ում:Ծրագրի երկրորդ բաժնի նախաբանում ավելացնել, որ կրթության բնագավառում գերակա խնդիր է մարդու և քաղաքացու կրթությունը:Նույն բաժնի առաջին գլխի 4-րդ մասում` արտադպրոցական կրթության մասում ավելացնել, որ պետք է նաև քաղաքացիական առավել գործնական կրթական հայեցակարգերի մշակում:Բացի վերը նշված հիմնական գերակայություններից, դրանցից բխող համապատասխան փոփոխություններից և նոր ձևակերպումներից, ներկայացնում ենք մի շարք առաջարկություններ ևս.1. Ծրագրի առաջին բաժնի` երրորդ գլխի` երկրորդ մասում «գերազանց կրթական նվաճումներ» նպատակը` հետագայում մանրամասնեցվելով, հիմնական շեշտը դնում է գիտական նվաճումների և մասնագիտական կրթության որակի վրա, իսկ ազատ և ստեղծագործ մարդ-անհատի կրթության խնդիրները մղված են երկրորդ պլան: Առաջարկում ենք, որ «գերազանց կրթական նվաճումներ»-ը առաջին հերթին վերաբերվեն մարդու և քաղաքացիական կրթության և պետականության ամրապնդման գիտելիքի, արժեքների և հմտությունների իմացությանը և գործածությանը:2. Ծրագրի երկրորդ բաժնի երկրորդ գլխում կրթության հիմնախնդիրներում ավելացնել, այն հիմնախնդիրը, որ ՀՀ-ն դեռևս չունի հավաքական ապագայի մասին տեսլական` զարգացման ուղենիշ:3. Ծրագրի երրորդ բաժնում առաջարկվող Կրթության զարգացման գերակայությունները սահմանել հետևյալ կերպ և կատարել հետևյալ փոփոխությունները`1. Բարեփոխումներն առաջնորդելու կարողությունների հզորացում: Այստեղ առաջարկում ենք, որ նախարարության կազմում ձևավորվող բարեփոխումներն առաջնորդող թիմում ընդգրկված լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:2. Հանրության անմիջական հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում3. Կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում4. Դասավանդող կադրերի կարողությունների հզորացում5. Համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ6. Բացառիկ նվաճումներին միտված ծրագրերը խրախուսող ներդրումային քաղաքականություն7. Միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնումՍույն գերակայությունների փոփոխման տրամաբանությունն այն է, որ մինչ բարեփոխումները սկսելը մենք պետք է վստահ լինենք, որ ունենք համապատասխան մարդկային ռեսուրս, հասարակական և ժողովրդական աջակցություն, չափորոշիչներ և տեղում իրագործողներ` ուսուցանողներ:Սույն առաջարկությունների ընդունման պարագայում կարիք կլինի ծրագրում կատարել մի շարք այլ փոփոխություններ, խմբագրումներ և նոր ձևակերպումներ: Դրանք այստեղ չեն ներկայացվում իրենց ծավալուն լինելու հանգամանքով, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանց փոփոխությունը կախված է վերը նշված գերակայությունների փոփոխումից: -