ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ԳԼՈԲԱԼ ՅՈՒԳՐԵԴ/
2007-11-21
Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիր
(Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարում է 2008թ. «Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը» (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ): Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2007թ. դեկտեմբերի 10-ը, ժամը 17:00: Անցյալում հայտնի որպես «Եվրասիայի ԲՈՒՀ-երի ուսանողների փոխանակման ծրագիր»` Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ-ը հնարավորություն է տալիս առաջատար ուսանողներին սովորելու ԱՄՆ համալսարաններում եւ քոլեջներում: Վերջին տասներկու տարիներին Եվրասիայի եւ Միջին Ասիայի 2000-ից ավելի ուսանողներ մասնակցել են այս ծրագրին: 2008-2009 թթ. ծրագրին կմասնակցեն շուրջ 300 ուսանողներ Եվրասիայից, Միջին Ասիայից, Արեւմտյան Ասիայից, Խաղաղօվկիանոսյան շրջանից եւ Լատինական Ամերիկայից: Այս տարի չկա տարիքային սահմանափակում ծրագրին դիմելու համար և երրորդ/չորրորդ կուրսի ուսանողները կարող են դիմել ինչպես չորսամյա, այնպես էլ հնգամյա ԲՈՒՀ-երից:
Ծրագրի ոլորտներն են`
- Հաշվապահություն
- Գյուղատնտեսություն
- Ամերիկագիտություն
- Մարդաբանություն/
Ազգագրություն
- Բիզնես
- Կենսաբանություն
- Քիմիա
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
- Քրեական իրավունք
- Տնտեսագիտություն
- Կրթություն
- Ճարտարագիտություն
- Շրջակա միջավայրի կառավարում
- Երկրաբանություն
- Սպասարկման և տուրիզմի կառավարում
- Միջազգային հարաբերություններ
- Լրագրություն և հանրային հաղորդակցություն
- Իրավագիտություն
- Քաղաքագիտություն
- Ֆիզիկա
- Հոգեբանություն
- Սոցիոլոգիա
- Քաղաքաշինություն
- Այլ մասնագիտություններ ևս կդիտարկվեն
Ծրագրին կարելի է դիմել երկու եղանակով` լրացնելով էլեկտրոնային հայցադիմումը «online application» կամ հանձնելով տպագիր հայցադիմումը Այռեքսի երևանյան գրասենյակ: Էլեկտրոնային հայցադիմում լրացնելու համար կարող եք այցելել
http://application.irex.org/apply.cfm?applicationid=3 , իսկ տպագիր հայցադիմումի փաստաթղթերը կցված են սույն նամակին:
Այռեքսի երևանյան գրասենյակը անցկացնում է ծրագրի տեղեկատվական սեմինարներ: Դուք կարող եք մասնակցել այդ սեմինարներին` նախորոք զանգահարելով և գրանցվելով: Տեղեկատվական սեմինարներն անցկացվում են հետևյալ օրերին.
Նոյեմբերի 20, 2007, երեքշաբթի, 16:30
Նոյեմբերի 23, 2007, 2007, ուրբաթ, 10:30
Նոյեմբերի 27, 2007, երեքշաբթի, 16:30
Նոյեմբերի 30, 2007, 2007, ուրբաթ, 10:30
Հայցադիմումները լրացնելու կամ հարցեր ունենալու դեպքում դուք հնարավորություն ունեք մասնակցելու հայցադիմումների քննարկումներին, որոնք տեղի կունենան հետևյալ օրերին`
Նոյեմբերի 26 2007, երկուշաբթի, 16:30
Նոյեմբերի 29, 2007, հինգշաբթի, 16:30
Դեկտեմբերի 3, 2007, երկուշաբթի, 16:30
Դեկտեմբերի 6, 2007, հինգշաբթի, 16:30
Անհրաժեշտ է նախորոք գրանցվել`զանգահարելով կամ այցելելով Այռեքսի գրասենյակ:
Այռեքսը կազմակերպում է նաև «Ինչպես գրել հայեցակարգի շարադրություն» (Statement of Purpose) թեմայով սեմինարներ, որոնք վարում է անգլերեն լեզվի մասնագետ Թամարա Շահբազյանը: Սեմինարները անցկացվում են հետևյալ օրերին`Այռեքսի երևանյան գրասենյակում:
Նոյեմբերի 26 2007, երկուշաբթի, 3:00
Նոյեմբերի 29, 2007, հինգշաբթի, 3:00
Դեկտեմբերի 3, 2007, երկուշաբթի, 3:00
Դեկտեմբերի 6, 2007, հինգշաբթի, 3:00
Այռեքսը դիմորդներին խորհուրդ է տալիս մինչև հայցադիմումները հանձնումը դիմել Այռեքսի աշխատակազմին խորհրդատվության համար` հայցադիմումի ամբողջականությունը ստուգելու համար:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրն ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է, որն իրականացնում է Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպությունը: Եվրասիայում եւ Միջին Ասիայում Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի համալսարանների առաջին, երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողներն ԱՄՆ-ում մեկ տարի սովորելու համար (առանց կրթական կոչում ստանալու):
Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում մեկ տարի լրիվ ծանրաբեռնվածությամբ կհաճախեն դասընթացների, առաջին կիսամյակի ընթացքում իրենց համայնքում կամավոր հիմունքներով կկատարեն առնվազն 20 ժամ համայնքային ծառայություն եւ երկրորդ կիսամյակի ընթացքում կես դրույքով կմասնակցեն մասնագիտական պրակտիկայի: Առաջին կուրսեցի ուսանողները կներգրավվեն երկամյա ուսումնական ծրագրեր ունեցող համայնքային քոլեջներ եւ կբնակվեն հանրակացարաններում կամ հյուրընկալ ընտանիքներում: Երկրորդ կամ երրորդ կուրսի ուսանողները կհաճախեն քառամյա քոլեջներ կամ համալսարաններ եւ կբնակվեն հանրակացարաններում:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում և տրամադրում է.
- աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում,
- ճանապարհածախս՝ մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
- ամենամսյա կրթաթոշակ,
- բժշկական ապահովագրություն,
- համալսարանի ուսման վարձ և անհրաժեշտ այլ վճարումներ,
- դրամական միջոցներ՝ դասագրքեր ձեռք բերելու համար,
- անգլերեն լեզվի դասընթացի (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:
Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2007թ. Դեկտեմբերի 10-ը (երկուշաբթի), ժամը 17:00
UGRAD ուսանողների փոխանակման ծրագրի հայցադիմումները կարելի է ձեռք բերել Այռեքսի երևանյան գրասենյակից, ինչպես նաև Կրթական խորհրդատվական կենտրոնից (EAC): Հայցադիմումնեհո պետք է հանձնել Այռեքսի երևանյան գրասենյակ:
Այռեքսի հայաստանյան գրասենյակ
Հայաստան, 0001 Երևան, Սայաթ-Նովա 29,
հեռ. ՝ (37410) 56 66 96, 52 66 42, 52 66 21, 52 66 23, ֆաքս՝ (37410) 56 65 96