Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգին

2007-11-20

Այսօր տեղի ունեցավ պետական արդյունաբերական քոլեջի վերանորոգված շենքի պաշտոնական բացման արարողությունըÖ‰ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԱԿ-ի Մշտական համակարգող / ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Կոնսուելո ՎիդալըÖ‰
«Երկրի զարգացումն ապահովելու համար որակյալ կրթություն ունենալու անհրաժեշտությունը միայն բուհական կրթությամբ չի սահմանափակվումÖ‰ Չափազանց կարևոր է նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացումը, մասնագիտական երիտասարդ ու որակյալ կադրերի պատրաստումը, ովքեր վաղը պետք է աշխատեն մեր գործարաններում՝ բանվորական տարբեր մասնագիտություններովÖ‰ Այսօր մեր շուկայում մեծ է նման կադրերի պահանջարկը, և ողջունելի է, որ այս քոլեջը, անցած տարիներին տուրք չտալով «մոդայիկ» մասնագիտություններին, պահպանել է իր ուղղվածությունն արդյունաբերության մեջ` այնքան անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու առումով», - ասաց նախարարըÖ‰ Նա նաև կարևորեց ՄԱԿ-ի աջակցությամբ նման ծրագրի իրականացումը, որը էականորեն կխթանի կրթօջախում կրթական գործընթացի կազմակերպման որակըÖ‰ 

«Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում վերանորոգվել է քոլեջի տանիքը, փոխվել են պատուհանները և կառուցվել է ջեռուցման լոկալ համակարգÖ‰ Կրթօջախը նաև վերազինվել է, ստացել է համակարգչային, եռակցման և լաբորատոր սարքավորումներ` մեխանիկայի, Էլեկտրականության և մագնիսականության թեմաներով դասեր կազմակերպելու և որակյալ մասնագիտական հմտություններ և գիտելիքներ տրամադրելու համար:
Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի շրջանակներում քոլեջի վերանորոգման և վերազինման համար ծախսվել է 250 000 ԱՄՆ դոլարÖ‰ Կ. Վիդալի խոսքով, իրենք պատրաստ են այսուհետ ևս ռեսուրսներ ներդնել երիտասարդներին մասնագիտական կրթություն տալու և այսպիսով նրանց աշխատանքային հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերումÖ‰ Եվ  կատարված առաջին քայլի արդյունքները ոգևորիչ են. միայն այս տարի արդյունաբերական քոլեջը գրանցել է 50 դիմորդի ավելացում, ինչն աննախադեպ էÖ‰   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։