Պարգևատրում Էջմիածնում
2007-11-16
Նոյեմբերի 19-ին, ժամը 1600-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկայանա «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթի հաղթողների և մասնակիցների պարգևատրումը: Արարողությանը կմասնակցեն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԿԳ նախարար Լ.Մկրտչյանը:
Հայ Առաքելական եկեղեցու և ԿԳՆ–ի համագործակցությամբ մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ անգամ: Մրցույթի հանրապետական փուլն ամփոփվել է ԿԳ նախարարությունում` մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս տարի հանրապետական փուլին մասնակցել է թվով 39 ուսուցիչ՝ բոլոր մարզերից: