Աշակերտների հանդիպումը ԿԳՆ-ում
2007-11-08
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցներն այսօր հյուրընկալել էին մայրաքաղաքի թիվ 20, 53, 8 և 114 դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներինÖ‰
Հանդիպումը նախաձեռնել էր «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունը՝ «Մարդու իրավունքները քո և իմ իրավունքներն են» ծրագրի շրջանակներումÖ‰ Նպատակը աշակերտներին հուզող հարցերին պատասխանելն էր, իսկ հարցերը շատ էինÖ‰
Դրանք վերաբերվում էին կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների տարբեր ուղղություններին, դպրոցում ուսուցանվող առարկաներին՝ դրանց մասնագիտական կամ ոչ մասնագիտական բնույթին, միասնական քննությունների ներդրմանը, դրամահավաքության արատավոր երևույթինÖ‰ Աշակերտներին մտահոգում էր նաև այն խնդիրը, թե ինչոՎւ դպրոցում չեն կազմակերպվում երկարօրյա պարապմունքներ, ինչի պարագայում իրենք կկարողանային պատրաստել դասերը հենց կրթօջախումÖ‰
Հանդիպման ավարտին նախաձեռնության հեղինակները հույս հայտնեցին, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նման միջոցառումներ, որոնք կնպաստեն համակարգում իրականացվող քայլերի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը սովորողների շրջանումÖ‰