Կայացավ ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովը

2007-10-26

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 26-ին կայացավ ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների XIII համաժողովըÖ‰Դրան մասնակցում էին 8 երկրների նախարարներÖ‰
Համաժողովում քննարկվեցին ԱՊՀ անդամ երկրներում կրթության որակի կառավարման համակարգի զարգացման ծրագրերը, անդամ երկրների բուհերի մասնաճյուղերի գործունեության հետ կապված խնդիրներըÖ‰ Նախարարները անդրադարձան նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հենքի վրա անդամ երկրների մասնակցությամբ Լեզուների միջազգային ինստիտուտ ստեղծելու՝ XII համաժողովի որոշման իրականացման ընթացքինÖ‰
 
  
նկարներ
Քննարկված հարցերի վերաբերյալ համաժողովի մասնակիցները ստորագրեցին արձանագրություն, ինչպես նաև ընդունվեց երկու որոշում` ԱՊՀ անդամ երկրներում գործող բուհերի մասնաճյուղերի գործունեության ստուգման և  անդամ երկրներում կրթության որակի կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության մասին:
Միջոցառման ավարտից հետո հյուրերը եղան Ծիծեռնակաբերդում և ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանին:
Նախարարներն այցելեցին նաև Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարան և "Սինոփսիս-Հայաստան" ընկերություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։