Ուսումնական գրականության հայտերի ընդունում

2007-10-25

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայերենի ուսուցմամբ դպրոցներին, մանկապարտեզներին, միօրյա և այլ տիպի ազգային և էթնոմշակութային բաղադրիչով կրթօջախներին ուսումնական գրականություն և այլ օժանդակ նյութեր տրամադրելու պետական ծրագիրը:
             

Դասագրքերի ձեռքբերումն ու հատկացումն իրականացվում է հիմնականում ներկայացվող հայտերի հիման վրա:

Գործընթացի արդյունավետության բարձրացման և ցանկերի ձևավորման նպատակով, խնդրում ենք արտերկրի հայկական կրթօջախներին և համապատասխան կազմակերպություններին  2008/2009 ուսումնական տարվա համար անհրաժեշտ ուսումնական գրականության և օժանդակ նյութերի հայտերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել     մինչև 2007 թվականի դեկտեմբերի 20-ը:

Հայտերը կարող են փոխանցվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կամ ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական հասցեով: Ցանկալի է, որ նամակում նշված լինի նաև էլեկտրոնային փոստի հասցեն, որով անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կապվել հայտատուի հետ:
 
 
Հասցե` 0010, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության 3-րդ շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն
հեռ.` /374 10/ 58-13-91
ֆաքս` /374 10/ 52-52-07
էլ.փոստ` spyurq@yahoo.com

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։