ԱՊՀ անդամ երկրների՝ կրթության ոլորտում համագործակցության Խորհրդի XX նիստը
2007-10-25
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 25-ին կայացավ ԱՊՀ անդամ երկրների՝ կրթության ոլորտում համագործակցության Խորհրդի XX նիստը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակություններըÖ‰
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն ՄկրտչյանըÖ‰ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշեց, որ Խորհրդի շրջանակներում պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և խորհրդակցությունները նպաստում են ոչ միայն ԱՊՀ միջպետական համագործակցության զարգացմանը, այլև առանձին երկրներում ազգային կրթական համակարգերի գործուն առաջընթացինÖ‰ Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ նա ընդգծեց, որ այդ գործընթացում սկզբունքային կարևորություն ունի կրթության որակի բարելավումը, ինչի նպատակով առաջիկայում ձևավորվելու է որակի վերահսկողության ազգային ծառայություն, և հատկանշական է, որ Խորհդի նիստի օրակարգի առանցքային հարցերից է անդամ երկրներում կրթության որակի վերահսկողության խնդիրըÖ‰ «Կրթության կատարելագործման քաղաքականությունը, որի նպատակն է որակի ապահովումը, ուղղված է ուսուցիչ-աշակերտ, դասախոս-ուսանող նոր բնույթի փոխհամագործակցությանը, ինչպես նաև կրթամանկավարժական ժամանակակից մեթոդների ներդրմանը, մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական բազայի վերազինմանը, ուսումնական հաստատությունների ազատությունների ընդլայնմանը, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարըÖ‰
Լ. Մկրտչյանը նշեց նաև, որ արժանի ուշադրություն դարձնելով ազգային կրթական համակարգին, մշակույթին, լեզվին և ավանդույթներին՝ տարբեր երկրների փորձի հիման վրա անհրաժեշտ է մշակել կրթության զարգացման ընդհանուր մոտեցումներ և ապահովել դրանց ներդրումն անդամ երկրներում, որպեսզի յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա մասնագիտական բարձրորակ կրթություն ստանալ հայրենիքումÖ‰ «Հասարակության կրթվածությունը կայուն զարգացման երաշխիք է՝ անկախ հազարամյակի մարտահրավերներից»,- ասաց նախարարըÖ‰
Խորհրդի նիստում քննարկվեցին միջնակարգ կրթության ստանդարտացման, բարձրագույն մասնագիտական կրթության փաստաթղթերի փոխճանաչման, մեծահասակների կրթության զարգացման, բուհերի և միջնակարգ դպրոցների միջև համագործակցության, համատեղ համալսարանների ստեղծման, ղրանց ցանցի ընդլայնման, բնական և հումանիտար գիտությունների գծով միջպետական մրցույթների և օլիմպիադաների անցկացման, ԱՊՀ երկրներում համատեղ կրթական այլ ծրագրերի իրականացման հարցերÖ‰