Մրցույթ

2007-10-22

Հայաստանի  Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի թիվ 1122 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգ»-ի համաձայն 2008-2010 թթ. գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը   իրականացնելու նպատակով  հայտարարում է գիտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական հետազոտությունների, մշակումների, նախագծերի  ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտերը կարող են ներկայացվել գիտնականների և գիտահետազոտական խմբերի (կոլեկտիվների) կողմից, որոնց  ղեկավարները (հեղինակները) ունեն գիտական աստիճան, առնվազն 5 տարվա գիտական, գիտամանկավարժական աշխատանքի ստաժ և վերջին 5 տարվա ընթացքում գրախոսվող ամսագրերում գիտական աշխատանքներ կամ հրապարակված մշակումներ  և նախագծեր:
Մրցույթին մասնակցելու հրավերի փաթեթը կարելի է ստանալ հայտարարության հրապարակման օրվանից 20 օրվա ընթացքում դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարության  գիտության և հետբուհական կրթության վարչություն (հասցե` 375010, Կառավարական տուն 3), աշխատանքային օրերին` ժամը 10-ից մինչև 13-ը և 14-ից մինչև 17-ը (ներկայանալ էլեկտրոնային կրիչով):   
Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ինտերնետային կայքում  (www. edu. am ):
Մրցույթին մասնակցելու պայմանների և փաստաթղթերի վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության   գիտության և հետբուհական կրթության վարչությունում հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 16-ը` ժամը 10-ից մինչև 13-ը և 14-ից մինչև 17-ը:     
  
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։