Ստեղծվում է գիտության պետական կոմիտե

2007-10-03

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հոկտեմբերի 1-ի հրամանագրով, ԿԳ նախարարության համակարգում առաջիկայում ստեղծվելու է գիտության պետական կոմիտեÖ‰ Գիտության համակարգի կառավարման այս նոր մարմնի ձեւավորվումը ոլորտում սկսված լայնածավալ բարեփոխումների մեկնարկային քայլերից էÖ‰ Այն նախատեսված էր ՀՀ կառավարության կողմից դեռ ամռանը հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներովÖ‰

Ըստ այդմ, պետական կոմիտեի ստեղծմանը հաջորդելու է գիտության ոլորտի կառավարման բոլոր մակարդակներում գործառույթների ճշգրտումը, կառավարման միասնական համակարգի ձեւավորման նպատակով պետական պատվերի ձեւավորման ու տեղադրման, գիտական հետազոտությունների կազմակերպման, գիտական արդյունքի ստացման ու ներդրման մեխանիզմների հստակեցումը եւ հասցեականության ապահովումըÖ‰ Նորաստեղծ մարմնին է  վերապահվելու գիտության ոլորտում պետական քաղաքականության մշակումը ու իրականացումը:
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ընդունի կոմիտեի ձեւավորման համար անհրաժեշտ որոշումները՝ հաստատելով կոմիտեի կանոնադրությունը եւ կառուցվածքըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։