Խրախուսվում են ճանաչողական այցերը
2007-10-02
ԿԳ նախարարությունը շարունակում է խրախուսել Սփյուռքի դպրոցականների Հայաստան այցելությունների արդեն ավանդական դարձող ծրագրերըÖ‰ Այսօր նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժինը հյուրընկալել էր Սիդնեյի «Արշակ եւ ՍոՖի գոլսթն» վարժարանի սաներինÖ‰
Ավստրալիայի ամենամեծ հայկական այս վարժարանի սաները Հայսատան են ժամանաել երկու շաբաթովÖ‰ Ծրագիրը, ինչպես Սփյուռքի մի շարք այլ դպրոցներում, այստեղ եւս իրականացվում է ավագ դասարանների աշակերտների շրջանում եւ նպատակ ունի ուղղակի կապ հաստատել Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայազգի աշակերտների միջեւ, ընդլայնել ճանաչողությունը՝ նպաստելով հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն այս կարեւորագույն օղակումÖ‰
Նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ զրույցը ծավալվեց հիմնականում Հայաստանում մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների շուրջÖ‰ Ավստրալահայ աշակերտներից մի քանիսը պատրաստակամություն հայտնեցին վարժարանն ավարտելուց հետո, հաջորդ տարի, ուսումը շարունակել հայաստանյան բուհերում՝ այս գործում դառնալով առաջամարտիկներÖ‰ Հանդիպման ավարտին ԿԳ նախարարի անունից աշակերտներին հանձնվեցին փոքրիկ նվերներ՝ հայերենի իմացությունը զարգացնող լազերային սկավառակներÖ‰
Աշակերտները առաջիկա 4 օրը կանցկացնեն Արցախում, իսկ այնուհետեւ Հայաստանում կայցելեն դպրոցներ՝ ծանոթանալու եւ շփվելու հասակակիցների հետÖ‰