Միջազգային խորհրդաժողով՝ կրթության որակավորումների շրջանակները

2008-09-10

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԿԳ նախարարությունը, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ,  Ծաղկաձորում սեպտեմբերի 8-9-ը կազմակերպել էր Եվրախորհրդի բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովÖ‰ Դրան մասնակցում էին պատվիրակներ Դանիայից, Իտալիայից, Անգլիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Հունգարիայից, Ղազախստանից, Լատվիայից և Ուկրաինայից,  ինչպես նաև Եվրախորհրդի և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներÖ‰
 
Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքում (ԵԲԿՏ)  որակավորումների ընդհանուր շրջանակի ձևավորումը և դրանց փոխանակումը Բոլոնիայի գործընթացի կարևորագույն բաղադրիչներից ենÖ‰ Ուստի, ԵԲԿՏ կրթության նախարարները 2005 թվականին Բերգենի հանդիպման ժամանակ պարտավորվել են մինչև 2010 թվականը մշակել որակավորումների ազգային շրջանակների փոխանակման գործընթացը: Համաեվրոպական ընդգրկմամբ այս կրթական խորհրդաժողովը մեր երկրի համար աննախադեպ և կարևոր էր ոչ միայն նրանով, որ ներկայացվեց կրթության որակավորումների ազգային շրջանակների ուղղությամբ մեր կատարած աշխատանքը, այլև որ որպես Բոլոնիայի գործընթացին ակտիվորեն անդամակցող երկիր  Հայաստանին էր վերապահվել այն կազմակերպելու և անցկացնելու գործընթացըÖ‰
Խորհրդաժողովի բացմանը, ողջունելով հյուրերին, ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է իրագործելու Բոլոնիայի գործընթացի լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումները: «Գիտակցելով, որ «Գիտելիքի Եվրոպան», բնորոշվելով որպես հասարակության մարդկային, սոցիալական և տնտեսական զարգացման վրա ազդող գործոն, ինչպես նաև առաջնորդվելով Բոլոնիայի գործընթացի սկզբունքներով, Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում կարևոր տեղ են հատկացվում բուհերի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, կրթության որակի հավաստման համակարգին, որակավորումների շրջանակի մշակմանը, ուսանողների մասնակցությանը բուհական կառավարմանը և կրեդիտային փոխանցման համակարգի ստեղծմամբ շարժունության աջակցմանը, միջազգային համագործակցությանը»,- ասաց նախարարըÖ‰ Ըստ նրա, Հայաստանի կրթական բարեփոխումներում որակավորումների ազգային շրջանակի մշակումը և դրա համադրումը Եվրոպական համընդգրկուն շրջանակի հետ կենտրոնական դեր են խաղում: Այն նպատակ ունի բարձրացնելու ազգային կրթական համակարգի թափանցիկությունը՝ օգտագործելով համադրելի կրթական աստիճաններ և դիպլոմի եվրոպական հավելվածը, նպաստելու ուսանողների շարժունությանը, որը հիմնված է կրթական արդյունքների ճանաչման վրա: Որակավորումների ազգային շրջանակի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի գրավչության բարձրացմանը և օտարերկրյա ուսանողների և դասախոսական ու հետազոտական կազմի  շարժունության ավելացմանը:
Խորհրդաժողովում նախ քննարկվեցին որակավորումների համակարգերի զարգացման հիմնահարցերը, ապա ներկայացվեց մասնակից երկրներում՝ այդ թվում Հայաստանում, նշյալ ուղղությամբ կատարված աշխատանքըÖ‰ Եվրոպացի փորձագետների գնահատմամբ, մեր երկրում բավականին ակտիվ գործընթաց է սկսված, ու չնայած առկա խնդիրներին, որոնք բնորոշ են բոլոր անդամ երկրներին, պետական հստակ քաղաքականության իրականացման և հասարակության ակտիվ ներգրավվածության շնորհիվ մեր բարեփոխումները կհասնեն ցանկալի եզրագծինÖ‰
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։