Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
-
«Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով` 0604-«Բանկային գործ» մասնագիտության գծով գործունեության թույլտվության մասին:
-
«Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով` 2902- «Շենքերի, կառույցների շինարարություն և շահագործում» մասնագիտության գծով գործունեության թույլտվության մասին:
-
«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկին մագիստրոսի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ` 210300-«Ռադիոտեխնիկա և կապ» և հեռակա ուսուցմամբ` 080200-«Կառավարում», 080300-«Ֆինանսներ», 053400-«Մանկավարժություն և սոցիոլոգիա» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվության մասին:
-
«Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 2203-«Համակարգիչների շահագործում» մասնագիտության գծով գործունեության թույլտվություն տալու մասին:
-
«Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ` 0602-«Մենեջմենթ /կառավարում/ (ագրոարդյունաբերական համալիրում)» մասնագիտության գծով գործունեության թույլտվության մասին:
-
«Նաիրիի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, մի շարք մասնագիտությունների գծով գործունեության թույլտվության մասին:
-
«Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
-
«Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընգհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին:
-
«Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
-
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N11 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
-
«Միշուտկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին: