Նախարարի այցելությունը դպրոց և բաց դաս սեպտեմբերի 1-ին
2007-08-31
2007 թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 10.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ կայցելի մայրաքաղաքի թիվ 8 դպրոց /Կենտրոն համայնք, Մոսկովյան 17/ և կշնորհավորի դպրոցականներին:
Նույն օրը ժամը 11.00-ին նախարարը մայրաքաղաքի թիվ 160 դպրոցում /Էրեբունի համայնք, Ավանեսովի 10/ 10-րդ դասարանցիների հետ կանցկացնի բաց դաս` «Քաղաքացիական կրթություն» թեմայով:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։