Նոր կրթաթոշակների տրամադրում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում
2007-08-30
Օգոստոսի 31-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Մոսկվայի «Կրթություն» հիմնադրամի կողմից սահմանված 100 կրթաթոշակների տրամադրման շնորհանդեսը:
Կրթաթոշակները տրամադրվելու են ՀՀ պետական բուհերի 4-րդ կուրսերի սոցիալապես անապահով ընտանիքների գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներին:
Մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Կրթություն» կրթաթոշակային ֆոնդի հիմնադիր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանը: