ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա առթիվ

2007-08-30

Սիրելի' հայրենակիցներ, համոզված եմ, որ մեզանում չկա գեթ մեկ ընտանիք, որի համար սեպտեմբերի մեկը չընկալվի որպես ցանկալի տոն: Յուրաքանչյուր մանկան, պատանու համար` դեպի նախակրթարան ու դպրոց, ուսանող երիտասարդի համար դեպի ուսումնարան կամ բուհ, նրանց ուսուցիչների, դասախոսների, կրթական համակարգի բոլոր աշխատակիցների համար դեպի հարազատ կրթօջախ վերստին ճանապարհ ապահովելուց զատ` սեպտեմբերի 1-ը պարունակում է ընդհանրապես նոր գործերի, նոր ծրագրերի, նոր մեկնարկների խորհուրդ:

Սրտանց շնորհավորում եմ ամենքիս, հատկապես առաջին անգամ դասարան կամ լսարան մտնելու իրավունք ստացած մանկանց ու երիտասարդներին, նրանց ծնողներին, մաղթում գիտելիքի հանդեպ անսպառ տենչ, աշխատասիրություն, հաջողություններ մասնագիտական հմտությունների ձեռք բերման ճանապարհին և հետագայում դրանք աշխատանքով լավագույնս դրսևորելու ասպարեզում: Ինչ մնում է մեզ, ուսուցիչ, դաստիարակից մինչև տնօրեն ու նախարար, վստահ եմ, որ ջանքեր չենք խնայելու մեր սկսած բարեփոխումներն ավարտուն, ամբողջական և արդյունավետ գործի վերածելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։