Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություններ
2007-08-23
2007–2008 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով օգոստոսի 27–30–ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություններ: Կամփոփվեն 2006-2007 ուսումնական տարվա արդյունքները և կքննարկվեն հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն ու համակարգի զարգացման հետագա խնդիրները:
Խորհրդակցությունների լիագումար նիստերին կմասնակցեն ՀՀ մարզպետները, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, մարզպետարանների և քաղաքապետարանների կրթության վարչությունների պատասխանատուները, հանրակրթական դպրոցների տնօրենները և ուսուցիչները:
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակներում բոլոր մարզկենտրոններում ուսուցիչների համար կկազմակերպվեն նաև առարկայական սեկցիոն պարապմունքներ, որոնք կանցկացնեն ՀՀ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնագետները: