Նախարարը հանդիպեց ուսուցիչներին
2007-07-24
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ ուսուցչիներինÖ‰
Աշխարհի 11 երկրից ժամանած 30 ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումների ընթացքըÖ‰
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կրթական առնչություններին՝ նա խոսեց նաեւ հայկական գաղթօջախների խնդիրների մասինÖ‰ Նախարարը մտահոգություն հայտնեց հայկական կրթօջախներում աշակերտների նվազման միտման առումով, եւ հատուկ կարեւորեց այն ազգանվեր առաքելությունը, որը ողջ դժվարությամբ իրենց ուսերին կրում են արտերկրում դասավանդող մանկավարժներըÖ‰
Լ. Մկրտչյանը պատասխանեց նաեւ ուսուցիչների հարցերին եւ լսեց նրանց առաջարկություններն ուսումնական գործընթացի կազմակերպման տարբեր փուլերի վերաբերյալÖ‰ Մասնավորապես, նրանց հետաքրքրում էր հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու, դասագրքեր եւ ուսումնական նյութեր տրամադրելու, որոշ երկրների բուհերում հայագիտական ամբիոններ հիմնելու եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներից դրանց աջակցելու հնարավորությանը վերաբերող հարցերÖ‰
Խոսվեց նաեւ Սփյուռքի համար, ըստ առանձին գաղթօջախների պահանջների, մանկավարժական մասնագիտական կադրեր պատրաստելու, ինչպես նաեւ արտերկրում բնակվող հայ դպրոցականների՝ Հայաստան այցելություններ կազմակերպելու հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասինÖ‰