Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր
2007-08-13
Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի եւ մի շարք ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար եւ հասարակական գիտությունների ասպարեզում հետեւյալ մասնագիտություններով՝ ամերիկաբանություն, ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության կառավարում, բնապահպանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, գրադարանավարություն, լեզվաբանություն, գրականություն, խաղաղություն/հակամարտությունների կարգավորում, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, պետական կառավարում, առողջապահության կառավարում, պետական քաղաքականություն, կրոնի ուսումնասիրում, հասարակական աշխատանք, սոցիոլոգիա եւ այլն: