Մեկնարկեցին ավանդական դարձած դասընթացները
2007-07-24
Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում այսօր հանդիսավոր արարողությամբ արդեն 7-րդ անգամ մեկնարկեցին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական դարձած դասընթացներըÖ‰ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳ նախարար Լեւոն ՄկրտչյանըÖ‰
Այս տարի դասընթացներին մասնակցելու համար աշխարհի 12 երկրից հայտ է ներկայացել շուրջ 65 ուսուցիչÖ‰ Ուրախալին այն է, որ ձեռնարկի մասնակից համայնքների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում էÖ‰
Ողջունելով դասընթացների մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա ուսուցիչներին եւ դասընթացների կազմակերպիչներին՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծեց, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստան-Սփյուռք կրթական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, ինչը չափազանց կարեւոր է արտերկրում հայապահպանության խնդրին աջակցելու առումովÖ‰
Դասընթացները կտեւեն մինչեւ օգոստոսի 25-ըÖ‰ Դրանք կկազմակերպվեն տարբեր հայ համայնքներ ներկայացնող մասնակիցների լեզվական միջավայրին համապատասխան: Դասավանդման գործընթացում ներգրավվեն Հայաստանի եւ Սփյուռքի բարձրակարգ մասնագետներ: Ավարտին ուսուցիչներին կտրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր եւ այլ նյութեր:
Հայաստանում գտնվելու օրերին ուսուցիչներն առիթ կունենան նաեւ ճանաչողական շրջայցեր կատարելու պատմամշակութային վայրեր: