Օլիմպիական նոր հաղթանակներ

2007-07-24

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 15-24-ը կայացած քիմիայի միջազգային 39-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը հանդես է եկել աննախադեպ հաջողությամբ: Մեր թիմի վաստակել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Ավագ դպրոցի աշակերտներից բաղկացած թիմը ղեկավարել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը և նույն բուհի ասպիրանտ Արտակ Թովմասյանը: Արծաթե մեդալի արժանացել են ՀՀ ԿԳՆ թիվ 1 ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Բարդաղչյանը և Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Դշխունյանը, իսկ բրոնզե մեդալի`  Երևանի «Քվանտ» վարժարան 9-րդ դասարանի աշակերտ Արշավիր Ղահրամանյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։