Ուղղում

2007-07-23

ՀՀ ԿԳ նախարարությունը հայտնում է, որ 2007-2008 ուսումնական տարվա «Հայաստանի քոլեջներ, ուսումնական տեխնիկումներ եւ վարժարաններ» տեղեկագրի մեջ «Երեւանի պետական հումանիտար քոլեջ» բաժնում տեղ է գտել ոչ ճշգրիտ տեղեկատվությունÖ‰

Մասնավորապես նշվել է, որ հիշյալ քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կարող են ուսումը շարունակել Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի երրորդ կուրսումÖ‰ Լեզվաբանական համալսարանի եւ Հումանիտար քոլեջի միջեւ, ըստ հաստատված կարգի եւ ՀՀ կառավարության՝ 16.11.2006 թվականի 1760Ն որոշման համաձայն, դեռեւս չի հստակեցվել եւ կնքվել համապատասխան պայմանագիրÖ‰ Ուստի նման գործընթացի կազմակերպումն անհնար է, քանի դեռ պայմանագիր կնքված չէÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։