Մեդալներ ստացան լավագույնները

2007-07-11

Երեւանի պետական համալսարանի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանրակրթական դպրոցը գերազանցությամբ ավարտած՝ ոսկե մեդալակիր 55 շրջանավարտների մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունըÖ‰
Վերջին տարիների համեմատ, այս տարի գերազանցությամբ դպրոցն ավարտողների թիվն աննախադեպ փոքր էÖ‰ Սակայն հատկանշական է, որ այսօր մեդալ ստացած 55 շրջանավարտից 10-ն արդեն հասցրել են արժանանալ նաեւ օլիմպիական՝ այդ թվում միջազգային, մրցանակներիÖ‰ 
Շնորհավորելով մեդալակիրներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին՝ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ընդգծեց, որ նախորդների համեմատ, այս տարվա մեդալակիրներն առավել դժվար ճանապարհ անցանÖ‰ “Նրանք ավելի համարձակ քայլ կատարեցին ու ռիսկի դիմեցին՝ կենտրոնացված ավարտական քննություն հանձնելով նոր քննակարգովÖ‰ Գրականության հարցերն առաջին տարին հաղթահարելը բարդ էր, բայց նրանք ապացուցեցին իրենց կայուն գիտելիքն ու գերազանցությամբ հաղթահարեցին նաեւ այդ հատվածըÖ‰
Ուրախ եմ բոլորիդ համար, ու ցանկանում եմ Ձեզ առաջիկայում տեսնել մեր բուհերի լավագույն ուսանողների շարքում”,- ասաց նախարարըÖ‰ Նրա խոսքով, այս շրջանավարտներն են իրենց իմացությամբ ու նոր մտածողությամբ ապագայում ուժ տալու մեր երկրի գիտության ու տնտեսության զարգացմանըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։