Դիմորդների թիվն ավելացել է, մրցույթը՝ մեղմացել

2007-07-18

Մայրաքաղաքի բուհերում ավելացել է մարզերի դիմորդների թիվըÖ‰ Միաժամանակ ուրախալի է, որ դա չի կատարվել  ի հաշիվ մարզերի բուհերի դիմորդներիÖ‰ Ներկայացնելով բուհերում դիմորդների շարժը՝ այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն ՄկրտչյանըÖ‰
Ընդհանուր առմամբ, կենտրոնացված համակարգով մայրաքաղաքի բուհերում քննություն կհանձնի շուրջ 13 հազար դիմորդÖ‰ Նրանց բաշխվածությունը՝ ըստ բուհերի, նախորդ տարվա համեմատ, համաչափ է,  ինչը պայմանավորված է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքներովÖ‰ Այստեղ միջին միավորների գերակշռումը դրական երեւույթ էր, եւ ակնկալվում էր մրցութային լարված իրավիճակի մեղմացումÖ‰
Մրցութային պատկերն այդ առումով նկատելի փոխվել է ԵՊՀ-ի «Միջազգային հարաբերությունների» եւ «Իրավաբանության» ֆակուլտետներումÖ‰ Ուրախալի փաստ է նաեւ, որ հայտերի ավելացում կա ֆիզիկամաթեմատիկական եւ կիրառական մաթեմատիկայի, ինչպեսեւ բնագիտական առարկաներից՝ կենսաբանության մասնագիտությունների ուղղությամբÖ‰
«Դիմորդների թվի ավելացումը բուհերում մեզ չի անհանգստացնում, քանի որ զարգացած երկրների համեմատ, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով, մեր երկրի բուհերում ուսանողների ցուցանիշը մի քանի անգամ պակաս էÖ‰ Այնպես որ տպավորությունը, թե ամեն երրորդ մարդ բուհի ուսանող է, կամ ուսանողների թվի ավելցուկ ունենք, իրականության հետ եզրեր չունիÖ‰ Մեզ եւ հանրությանն արդարացիորեն անհանգստացնում է կրթության որակը, եւ այդ ուղղությամբ քայլեր արդեն սկսել ենք ձեռնարկելÖ‰ Սակայն սա առանձին թեմա է, ինչի մասին դեռ առիթ կունենանք խոսելու»,- ասաց ԿԳ նախարար Լեւոն ՄկրտչյանըÖ‰
Ասուլիսում ներկայացվեց նաեւ ԿԳ նախարարության ինտերնետային նոր էջը, որտեղ հատուկ բաժին է բացվել նաեւ դիմորդների համարÖ‰ Բաժնում ողջ քննաշրջանի ընթացքում հանրությունը կարող է ծանոթանալ քննական արդյունքներին, ստանալ վերլուծության համար անհրաժեշտ այլ տեղեկատվությունÖ‰ ԿԳ նախարարը ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում հանրային իրազեկման հնարավորություններն՝  ինչպես այս գործընթացի, այնպես էլ նախարարության ողջ գործունեության առումով, ընդլայնելունÖ‰  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։