Խորհրդակցությունը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը
2019-02-25
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի, այն է՝ միասնական գանձապետական հաշվով բյուջեների դրամական միջոցների շրջանառման և ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի օրինակելի ձևերի լրացման ընթացքում առաջացած խնդիրներով պայմանավորված հաշվապահների հետ համապատասխան աշխատանքներ տանելու անհրաժեշտության, «Արմաթ» լաբորատորիաների աշխատանքների շարունակականության ապահովման և նոր խմբակների ներդրման, բուհերում պետպատվերի տեղերի հատկացման խնդիրներին: Վերջինիս հետ կապված նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ շահագրգիռ կառույցների հետ քննարկել խնդիրը և վերանայել պետպատվերի տրամադրման սկզբունքը: Անդրադարձ է եղել նաև ԿՏԱԿ-ի տվյալների բազայի համալրման, ինչպես նաև ՊՈԱԿ-ներին ամրացված շենք-շինությունների պահպանման հարցերին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Քո արվեստը դպրոցում» ծրագրի ընթացքի, քաղաքացիների դիմումներին և հանձնարականներին ժամկետում և պատշաճ պատասխանելու, երիտասարդ գիտնականների ծրագրի և ուսուցիչների տարակարգերի պահանջների վերանայման հետ կապված խնդիրներ: