Փոխըմբռնման հուշագիր և «Ոսկե հուշամեդալ»
2007-07-09
Հիմնադրամը նպատակ ունի շարունակելու 2006 թվականին սկսած իր գործունեությունը Հայաստանում եւ ՀՀ 10 մարզում իրականացնելու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթօջախների վերականգնման և զարգացման ծրագրեր: Այդ գործունեությունը ներառում է կրթօջախների վերանորոգում, առկա գույքի բարելավում և հավելում, նոր մասնագիտությունների ներդրում, ինչպես նաև մասնագիտական և արտադասարանական գործունեության իրականացում: Հիմնադրամը նախատեսում է մասնագիտական վերապատրաստման ծրագրեր դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների համար, ինչպես նաև աջակցություն սոցիալապես անապահով կամ ծնողազուրկ ուսանողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում հիմնադրամի կատարած աշխատանքները, հիմնադրամի նախագահ Անուշավան Աբրահամյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: