Կրթության ազգային ինստիտուտի փոխարեն կստեղծվի նոր կառույց
2019-02-14
Հաշվի առնելով Կրթության ազգային ինստիտուտի հետագա կարգավիճակի վերաբերյալ վերջին օրերի հանրային մեծ հետաքրքությունը` ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության համակարգում ընթացող բովանդակության և կառավարման բարեփոխումների համատեքստում նախատեսվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարում: Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետ ակնկալվելու է Կրթության ազգային ինստիտուտից, որպես կրթական ծրագրերի և ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց: Այս փուլում, մասնավորապես, դիտարկվում է Կրթության ազգային ինստիտուտի գործառույթները շահույթ չհետապնդող կառույցի` հիմնադրամի միջոցով իրականացնելու հնարավորությունը: Առաջիկայում նախատեսվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոխարեն ստեղծել կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց, որտեղ մրցութային հիմունքներով կարող են ընդգրկվել նաև Կրթության ազգային ինստիտուտում աշխատող մասնագետները: