Ուսուցիչների աշխատավարձի վճարման խնդրի վերաբերյալ պարզաբանում

2019-02-14

Մի քանի օր է, ինչ մամուլում և սոցցանցերում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։ Տեղեկացնենք, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլոտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով:
Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից և նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր, ինչը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:
Հավելենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։