Վրաստանի հետ համագործակցությունը կշարունակվի

2007-07-05

Կրթության եւ գիտության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջեւ համագործակցությունը կշարունակվի եւ կընդլայնվիÖ‰ Գործընթացի հետ կապված հարցերը  քննարկվել են ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի՝ հուլիսի 27-28-ը Թբիլիսի կատարած պաշտոնական այցելության ժամանակÖ‰
ԿԳ փոխնախարարը հանդիպել է Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Թեյմուրազ Սամադաշվիլու հետÖ‰ Նրանք նախ անդրադարձել են կրթության եւ գիտության բնագավառներում երկու երկրների միջեւ համագործակցության 2004-2007 թվականների ծրագրի իրականացման ընթացքին եւ արդյունքներին, ապա պատրաստակամություն հայտնել շարունակելու այնÖ‰
Այդ նպատակով առաջիկայում կնախապատրաստվի համագործակցության 2008-2011 թվականների նոր ծրագիրըÖ‰ Կողմերը ներկայացրել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ պայմանավորվել այդ առումով փորձի փոխանակում իրականացնելու նպատակով առաջիկայում կազմակերպել փոխայցելություններÖ‰ Բագրատ Եսայանն իր գործընկերոջ հետ քննարկել է նաեւ Վրաստանում գործող հայկական դպրոցների վերաբերյալ մի շարք խնդիրներÖ‰
Նա Թեյմուրազ Սամադաշվիլուն է փոխանցել Վրաստանի ԿԳ նախարար Ալեքսանդր Լոմայայի՝ Հայաստան այցելելու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրավերըÖ‰
Փոխնախարարների հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։