Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում

2019-02-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ԿԳՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգի կառույցների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում տրված հանձնարարականները, վերհանվել առկա խնդիրները և առաջարկվել համապատասխան լուծումներ: Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք հարցեր, մասնավորապես, քաղաքացիների դիմումներին և գրություններին ժամկետներում և հավուր պատշաճի պատասխաններ տրամադրելու, դպրոցների ֆինանսավորման, Լեզվի կոմիտեի կանոնադրության հաստատման և ընթացիկ այլ խնդիրների հետ կապված: Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ կրթական նոր երկխոսության հնարավորությանը, որի հիմքում դրվելու է կրթության բարեփոխումների պլատֆորմը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։