ՀՀ տասը քաղաքացիներ կսովորեն Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում

2018-12-17

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Հուշագրի նպատակն է՝ Եզնիկ Մոզյան ուսումնարանում ՀՀ տասը քաղաքացիների համար ապահովել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն: Համաձայն հուշագրի՝ բարերար Սևան Թորոսյանը պարտավորվում է վերոնշյալ տասը քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար տարեկան տրամադրել 5.610.000,00 ՀՀ դրամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։