2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննություններ
2018-12-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին՝
24.12.18թ.- Հայոց լեզու և գրականություն /գրավոր/
25.12.18թ.- Մաթեմատիկա /գրավոր/
27.12.18թ.-Հայոց պատմություն /գրավոր/
Քննաշրջանը կազմակերպվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 15-ի N468 Ա/2 հրամանով հաստատված 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգի: